-
13.06.2018|
22:40
Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
-
13.06.2018|
22:39
Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն:
-
13.06.2018|
14:21
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
-
13.06.2018|
14:17
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:
-
13.06.2018|
14:13
Հայաստանը ողջունում է Սինգապուրում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը, Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
-
13.06.2018|
14:11
Նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
-
13.06.2018|
14:00
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել: «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է. «Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։
-
13.06.2018|
12:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
12.06.2018|
22:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովին, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանին ու Ռոբերտ Շաֆերյանին իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատելու վերաբերյալ:
-
12.06.2018|
17:55
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: